Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՄԱԿ-ը մեղարդում է Կոտ դ’Դիվուարի իշխանություններին

ՄԱԿ-ը մեղարդում է Կոտ դ’Դիվուարի իշխանություններին
27.04.2013 | 13:17

ՄԱԿ-ը մեղադրել է Կոտ դ’Դիվուարի նախկին ապստամբներին մաքսանենգության և թալանի մեջ։ ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ապստամբների նախկին հրամանատարները, որ այսօր երկրի բանակում գրավում են առանցքային պաշտոններ, նախկինի պես վարում են անօրեն գործունեություն։ Զեկույցում նշվում է, որ կառավարման նման ոճը հանգեցնում է բնական պաշարների ապօրինի շահագործման։
Նշենք, որ Կոտ դ’Դիվուարում քաղաքական վիճակը շարունակում է մնալ ոչ կայուն. 2011թ. ապրիլին այստեղ տապալվեց նախագահ Լորան Գբագբոյի իշխանությունը։

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ